Նյութը պատրաստելիս օգտագործվել են ԿԲ-ի և ԱՎԾ-ի վերջին հրապարակումները: Համեմատություններն արվել են 2013թ.-ի դեկտեմբերի 31-ի բանկային համակարգի տվյալների հետ:
Նկատվել է բանկային ընդհանուր ակտիվների նվազում և բանկային համակարգի ընդհանուր հիմնական կապիտալի աճ: Հուլիսի վերջին ընդհանուր ակտիվները նվազել են 4.4 մլրդ. դրամով (0,13%-ով)` կազմելով 2 տրիլիոն 939 միլիարդ դրամ. դեկտեմբերին կազմել է 2 տրիլիոն 943 միլիարդ դրամ:
Նույն ժամանակահատվածում բանկային համակարգի ընդհանուր հիմնական կապիտալը կազմել է 474,3 մլրդ. դրամ, որը դեկտեմբերի համեմատ աճել է 18,3 մլրդ. դրամով (4%-ով)
Ավանդների 25,8%-ը կազմել են ոչ ռեզիդենտների ավանդները, որի գերակշռող մասը (94%-ը) արտարժույթով է: Ռեզիդենտների ավանդների 41%-ը դրամով է, 59%-ը՝ արտարժույթով: Ավանդները հիմնականում աճել են ոչ ռեզիդենտների կողմից արտարժույթով ավանդների, իսկ ռեզիդենտների կողմից դրամային ավանդների ավելացման հաշվին:
Բանկային ընդհանուր ակտիվների մոտ 60,6%-ը կազմում են իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը, իսկ 7,3%-ը՝ պետական արժեթղթերը:
2013թ.-ի վերջին ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 69%, իսկ վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 42,1%, որոնք վերջին տարիներին աճի միտում են դրսևորում: Ավանդների գործառնությունների տոկոսադրույքը հուլիսին կազմել է 10,64%, իսկ վարկերինը՝ 16,46%: