Newmag.am-ը գրում է․
ինտելեկտուալ գրավչություն
Անցած դարի 60-ականներին ոսկե ժամանակաշրջան ենք ունեցել գիտակրթական ոլորտում: Շատ բարձր էր ուսուցչի, դասախոսի, գիտնականի հեղինակությունը: Պետության վերաբերմունքը սոցիալական այդ շերտի նկատմամբ բարձր էր, պաշտոնապես ամենաբարձր աշխատավարձը Խորհրդային միությունում սահմանված էր պրոֆեսորի համար (ավելի շատ, քան ստանում էր մինիստրը կամ շրջկոմի քարտուղարը): Պետությունը նաև ապահովում էր հասարակության կարծիքն ու վերաբերմունքը այդ մարդկանց նկատմամբ: 60-ականներին ֆիլմեր էին նկարահանվում, հոդվածներ ու գրքեր գրվում: Ռոմի հայտնի կինոնկարը` «Մեկ տարվա 9 օրը»` հայտնի գիտնականների մասին… Հայ կինեմատոգրաֆիան նույնպես այդ խնդիրներին էր անդրադառնում, օրինակ՝ «Բարև, ես եմ» հայտնի ֆիլմը` ֆիզիկոսներին նվիրված: Հետաքրքիր շրջան էր, ասում էին` գիտնականն իր հետաքրքրասիրությունը բավարարում է պետության հաշվին: Ցավոք, ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց: Հին աստվածներին փոխարինեցին նորերը, որոնք այնքան էլ դուր չեն գալիս ինձ: Երջանիկ սերունդ ենք եղել: Այդ տարիներին սպորտով էի զբաղվում, դպրոցն ավարտելուց հետո գործերս տվեցի Ֆիզկուլտինստիտուտ, հաջողություններ ունեի ֆուտբոլի բնագավառում, երիտասարդապատանեկան հավաքականում էի խաղում: Գնացի սպարտակիադա, վերադարձա` հայրս գործերս տեղափոխել էր ֆիզֆակ: Հիմնարար գիտությունների հանդեպ ակնածանք կար: Հիմնարար գիտությունը շախմատի նման մի բան է, ունի հզոր ինտելեկտուալ գրավչություն, մտնում ես մեջը ու այլևս չես կարողանում հեռանալ: Այժմ ընկած է ուսուցչի գիտական հեղինակությունը, հանրապետությունում ամենացածր վարձատրվող սոցիալական շերտն է, ստանում է 70000-80000 դրամ, որը միջին աշխատավարձից ցածր է: Վերաբերմունքը պետք է փոխել, ինչը մեկ նախարարություն չի կարող իրականացնել: 60-ականների ոգին վերադարձնելու համար պետք է այդ գործով զբաղվել ազգովին:

գերատեսչական շահեր
Ավագ դպրոցը չի կայացել: Պուշկին, Չեխով… Կայացած դպրոցներ ունեինք, որոնք դարձել են հիմնական դպրոց: Գերատեսչական շահեր կային. ավագ դպրոցները պետք է անցնեին նախարարության ենթակայության տակ, իսկ այդ դպրոցները քաղաքապետարանինն էին: Քաղաքապետարանը իր լավ դպրոցները չտվեց ավագին, ընտրվեցին դպրոցները, որոնց նյութատեխնիկական բազան էր քիչ, ուսուցիչներն էին թույլ: Ստպված վերապատրաստումներ իրականացրեցին, նորոգումներ, որ խելքի բերեն: Հարցի մյուս կողմն էլ կար. երեխաները սովորել են իրենց փոքր կոլեկտիվին, ընտանիքի նման մեկ դասարանում ուսանելուն, իսկ հիմա 9-ից հետո ասում են` վեջացավ, գնացե´ք, նոր շրջապա´տ ձևավորեք ավագ դպրոցում: Տարբեր դպրոցներից տարբեր մշակույթներ կրող երեխաներ հավաքվում են իրար գլխի: Ավագ դպրոցների կայացմանը ներգրավվել են բուհերը ու իրենց համար ավագ դպրոցներ են ստեղծում: Պարտադիր 12: Մարզերում երեխաներին հաճախ հանում են դպրոցից` գյուղատնտեսական աշխատանքների համար: Շատ երկրներում այդ համակարգը զարգացած է: Հիմնական կրթությունը ստանալուց հետո երեխաները գնում են պրոֆտեխուսումնարաններ, նախնական մասնագիտություն ձեռք բերում, որ կարողանան փող աշխատել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



