Այն, որ քաղաքական ընդդիմության բառապաշարում պետք է լինեն քննադատական, իշխանության լոյալ հատվածի համար ոչ բարեհունչ ձևակեերպումներ, կարծում եմ տեղավորվում է քաղաքական պայքարի տրամաբանության մեջ: Սակայն հայհոյանքը, ակնհայտ անձնավորված վիրավորանք և ատելություն պարունակող բառամթերքի դեմոնստրացիան, միանգամայն անընդունելի է: Եվ տվյալ դեպքում բացարձակ տեղին չէ խոսել համարձակության և վճռականության մասին: Ի վերջո հրապարակային գործչի ցանկացած խոսք ու արարք հանրության ուշադրության կենտրոնում է, և մեծագույն մոլորյալներ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե մարդիկ խրախուսում են նման գործելակերպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել