1950՝ Ճապոնիայում թայֆունից խորտակվում է Toya Maru երկաթուղային լաստանավը, զոհերի թիվը կազմում է 1172 մարդ
1959՝ Ճապոնիայի պատմության ամենաուժեղ թայֆունի հարվածի զոհ է դառնում 4580 մարդ, 1.6 միլիոնը մնում է անօթևան։
1960՝
Չիկագոյում նախագահի թեկնածուներ Ռիչարդ Նիքսոնի և Ջոն Քենեդիի միջև կայանում է հեռուստաբանավեճ
Ֆիդել Կաստրոն հայտարարում է ԽՍՀՄ-ն Կուբայի աջակցության մասին
1980՝ Մյունխենում Օքթոբերֆեսթի ժամանակ կատարված ահաբեկչական գործողության զոհ է դառնում 13 մարդ
1997՝ Geruda Indonesia ընկերության Airbus A300-ի վթարից զոհվում է 234 մարդ
1869թ.-ի այս օրն է ծնվել Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ և այսպես անվերջ կարելի է թվել:
1981թ.-ի այս օրն է ծնվել նաև Սերենա Ուիլյամսը,ամերիկացի թենիսիստուհի(2002 թվականի հուլիսի 8-ին նա դարձել է թիվ 1 ռակետը և վերին հորիզոնականին վերադարձել է 6 անգամ։ 2013 թ. փետրվարի 18-ին նա կրկին դարձել է առաջին ռակետը՝ միաժամանակ դառնալով Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պատմության ամենատարեց թիվ 1 ռակետը։
Սերենա Ուիլյամսը նաև ամենաշատ գումար վաստակած կին թենիսիստն է և կանանց շարքում առաջինն է, ում պարգևավճարները գերազանցել են 50 միլիոն դոլարը։
Գործող թե կին, թե տղամարդ թենիսիստների շարքում Ս. Ուիլյամսն ամենաշատ Մեծ սաղավարտի տիտղոսներ նվաճած մարզիկն է՝ մենախաղի, զուգախաղի և խառը զուգախաղի ընդհանուր ցուցանիշով։ Նա 33 մեյջոր է հաղթել՝ 18 մենախաղում, 13 զուգախաղում, 2 խառը զուգախաղում։
Մենախաղում նվաճած Մեծ սաղավարտի տիտղոսների թվով նա 4-րդն է կանանց թենիսի պատմության ընթացքում։ Ամերիկացի թենիսիստուհին իր քրոջ՝ Վենուս Ուիլյամսի հետ զուգախաղում Մեծ սաղավարտի 13 տիտղոս է նվաճել՝ չկրելով ոչ մի պարտություն։ Սերենա Ուիլյամսը նաև քառակի օլիմպիական չեմպիոն է, ինչը բոլոր ժամանակների ռեկորդ է։
2013թ.-ի այս օրն է մահացել թատրոնի և կինոյի անվանի դերասան Սոս Սարգսյանը(Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում):