«Մի քանի օր առաջ ԱԺ տարածքային ինքնակառավարման և տեղական կառավարման հանձնաժողովը մերժեց Նիկոլ Փաշինյանի «Սահմանամերձ համայնքների վերաբերյալ» օրենքի նախագիծը: Իսկ երեկ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս 8 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, ինչից ոգևորված՝ վարչապետը հայտարարել է. «Իրոք, մենք լավ գործ ենք անում»: Ապա հավելել է իր համոզմունքն այն մասին, թե օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն:
«Եթե այնտեղ նոր բիզնես ծրագրեր իրականացվեն, ապա կբացվեն նոր աշխատատեղեր»,- ասել է վարչապետը: Մինչդեռ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ ծաղրել էր սահմանամերձ Մովսես գյուղի բնակչի գյուղում աշխատատեղ բացելու առաջարկը: