Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ սեպտեմբերի 25֊ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19․30֊ի սահմաններում Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ 25֊ամյա Գագիկ Խաչատրյանը Երևան֊Աբովյան ավտոճանապարհին՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Վազ 2121 մակնիշի 43 ՕԼ 401 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ, հայր և որդի՝ 4֊ամյա Հարություն Մովսիսյանին և 30֊ամյա Գևորգ Մովսիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ, ցավոք, երեխան մահացել է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2014/09/25/28463/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



