1in.am-ը գրում է․
Ֆլորիդայի բնակչուհի Տատյանա Ուիլյամսը մոտ 100 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների և հետույքի մեծացման կուրսերի համար: Հետույքի շրջագիծը 152 սանտիմետր է հիմա՝ գրում է Cosmopolitan-ը:
42-ամյա կինը վերջին 20 տարում սիլիկոնով մոտ 100 ներարկում է ստացել: Հաղորդվում է, որ ներարկված սիլիկոնի քաշը ավելի քան 7 կգ է: Բացի դրանից՝ պլաստիկ վիրահատությունների են ենթարկվել կնոջ դեմքն ու կուրծքը:
Նա հայտնել է, որ բոլոր վիրահատություններն արվել են անօրինական դաշտում աշխատող բժիշկների մոտ: Իր ընտրությունը կինը բացատրել է ծառայությունների արժեքով և այն բանով, որ ապօրինաբար աշխատող բժիշկները պատրաստ են անել ամեն ինչ, ինչ ցանկանում է հաճախորդը: Նա բուժմիջամությունների է ենթարկվել Մեքսիկայոմ և ԱՄՆ-ում:
Կինը երկրպագում է Քիմ Քարդաշյանին, ում մարմինը շատ գեղեցիկ է համարում:




