Aroxj.am-ը գրում է․
Սնունդը և առողջ ապրելակերպը նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը և կարող են կանխել մի շարք հիվանդություններ՝ կապված մրսածության հետ: Այդ հիվանդություններն գլուխ են բարձրացնում հենց աշնանը. <<Այս սեզոնին ավելի շատ ակտիվանում են շնչառական ուղղիների հիվանդությունները, ստամոքսի քրոնիկական հիվանդությունները, հաճախակի հանդիպում ենք բրոնխիտի, թոքաբորբի, վերին շնչուղիների հիվանդությունների>>,-Aroxj.am-ի հետ զրույցում նշեց թերապևտ, գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիրոսյանը: Նրա խոսքով, տարվա այս եղանակին իմունային համակարգը ընկճվում է, վիրուսները տարածվում են և օրգանիզմը դառնում է ավելի զգայունտարբեր տեսակի հիվանդությունների նկատմամբ: Այդպիսով, ունենում ենք սուր և քրոնիկ հիվանդությունների ակտիվացում: Դրա համար կարևոր է չսպասել մինչև հիվանդանալը. պետք է վերանայել սննդակարգը և կենսակերպը, քանի դեռ մրսածությունը և վիրուսները չեն սկսել ավելի ակտիվանալ:
Մրգերը և բանջարեղենն ավելի լավ են պաշտպանում իմունային համակարգը, քանի որ դրանք պարունակում են վիտամին A և E, որոնք վիտամին C-ի հետ միասին ամբողջությամբ պահպանում են օրգանիզմը: Մասնագետի կարծիքով, վիտամին C-ի օգտագործման ժամանակ պետք է հիշել որ օրական 1000 մգ-ից ավել օգտագործել թույլ չի տրվում. <<Ավելի լավ է վիտամին C-ի դեղահաբերին դիմել ամենավերջում, փոխարինելով այն թարմ մրգերով ու բանջարեղենով՝ բուլղարական կարմիր տաքդեղ, ելակ, սև հաղարջ, կիտրոն, կաղամբ, մասուր, կիվի, անանաս, մանգո, նարինջ, և այլն>>,- ավելացրեց թերապևտը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ