Հայերը հակառակորդին պատժում են մարտի դաշտում եւ չունեն այնպիսի որդեգրված մոտեցում, որ համաձայն միջազգային դասերի ընթացքում, քնած ժամանակ կամ մութ անկյուններում մարդկանց պետք է սպանեն: 
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը`պատասխանելով հարցին` արդյոք լինելու է պատիժ, վրեժ Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած եւ ազատ արձակված Ռամիլ Սաֆարովի նկատմամբ:
«Մեզ համար կա հստակ զինվորականի վարքականոն` ազնվություն, ասպետություն, որը ենթադրում է մարդի դաշտում հակառակորդի արդարացի կռվի մեջ հաղթել: Իսկ այսօր Սաֆարովի նկատմամբ վրեժի նման գործողությունները շատ դեպքերում բխում է Ադրբեջանի շահերից, որովհետեւ Ադրբեջանը հայտնվելով լուրջ միջազգային ճնշման տակ շատ կուզի նման բան լինի, որպեսզի հավասարեցման նշան դրվի մեր եւ իրենց միջեւ»,- նկատեց Արծրուն Հովհաննիսյանը: Նա նաեւ քիչ հավանական համարեց ռազմական գործողությունների վերսկսումը նշելով, որ հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, բայց նոր բան ակնկալելու հավանականություն չի տեսնում:

Լուսանկարը՝ Հետք.ամ-ի


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել