1in.am-ը գրում է․

Այս պահին ՀՀ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների՝ «Մալաթիայի», «Հրազդանի», «Ֆիրդուսի», աշխատակիցները:

Տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիային են միացել նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել