YouTube-ի կինոմրցույթի հաղթողի մրցանակն ստացել է իսպանացի ռեժիսոր Դավիդ Վիկտորիի «Մեղք» (The Guilt)13 րոպեանոց ֆիլմը: Այն պատմում է մարդու մտորումների մասին, որի միակ ձգտումը կնոջ սպանոթյունից հետո վրեժն է եղել: Վիկտորին 500 հազար դոլար մրցանակ է ստացել YouTube-ի համար նոր ֆիլմ նկարահանելու համար` Սքոթի եւ Ֆասբենդերի մասնակցութամբ:
Փառատոնին մասնակցել են կարճամետրաժ 15 հազար ֆիլմեր 160 երկրներից: Ֆիլմերի տեւողությունը չպետք է գերազանցեր 15 րոպեն: Ժանրային սահմանափակումներ չեն եղել: Ռիդլի Սքոթի Scott Free Productions ընկերութունն ընտրել էր կիսաեզրափակիչ անցած 50 ֆիլմ, որոնք տեղադրվել էին YouTube-ի հատուկ Your Film Festival channel ալիքում: Այստեղ YouTube-ի օգտվողները կարող էին քվեարկել ֆիլմերի օգտին: Այդ միջոցով էլ ընտրվել էին 10 եզրափակիչ անցածները: (News.am)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել