1in.am-ը գրում է․
Դեկտեմբերի սկզբին Ջուլիանա Մուրը 54 տարեկան կդառնա: Սակայն նրա տեսքից դա դժվար է գուշակել: Հնարավոր է, հենց այդ պատճառով էլ նա դարձել է գեղեցկության մասին New Beauty ամսագրի հերոսուհին և զարդարել դրա շապիկը: Պարբերականի էջերին նա կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով, որոնք էլ ներկայացնում է Spletnik.ru-ն:
Ջուլիանան խոստովանել է, որ առավոտյան հեղուկ քլորոֆիլով մեկ բաժակ ջուր է խմում: Նա չի սիրում դետոքս-դիետաներ և գտնում է, որ դրանք իրեն չեն օգնում:
Դերասանուհին պատմել է, որ գերադասում է լռության մեջ մարզվել, այդ պատճառով էլ մարզումների բոլոր տեսակներից նա յոգան է նախընտրել:
Մուրը շատ հեղուկներ է օգտագործում, սահմանափակել է աղի քանակը:
Գեղեցկության մեկ գաղտնիք էլ կանաչ թեյի և սուրճի հատուկ դիետան է: Ջուլիանա Մուրը վեց ամիս կանաչ թեյ է խմում, այնուհետև այն վեց ամսով փոխարինում է սուրճով: Իսկ արդյունքն ակնհայտ է:
