7F90D9C9C817B63938D84528E1476GalaTV.am-ը գրում է.

Ինչպիսի՞ն է այսօրվա Սինգապուրը: Այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ, քանի որ Սինգապուրը նաեւ անկրկնելի է եւ բազմազան, ինչպես եւ մարդիկ, ովքեր ապրում են այդ միկրոսկոպիկ երկրում` վեց հարյուր քառակուսի կիլոմետրից քիչ ավելի տարածքով եւ մոտ հինգ միլիոն բնակչությամբ:

Չէ՞ որ Սինգապուրը «տնտեսական հրաշքի» օրինակն է, որի հայրը Լի Կուան Յուն է, ով 40 տարվա ընթացքում Սինգապուրն «աշխարհի երրորդ» երկրից վերածեց ամենազարգացածներից մեկը:

Անկախության ձեռք բերման պահին (1965 թվական) Սինգապուրն իրենից ներկայացնում էր փոքր աղքատ երկիր, որը ստիպված էր ներմուծել նույնիսկ խմելու ջուր եւ շինարարական ավազ: Հարեւան երկրներն անբարյացկամ էին տրամադրված, իսկ բնակչության մեկ երրորդը համակրում էր կոմունիստներին:

Այսօր Սինգապուրը բարձր զարգացած երկիր է շուկայական տնտեսությամբ, որտեղ կարեւոր դեր են խաղում անդրազգային ձեռնարկությունները: Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության վարկանիշով Սինգապուրի տնտեսությունն արդեն 2006 թվականին աշխարհում զբաղեցրել է 5-րդ տեղը:

Սինգապուրն անվանում են «քսաներորդ դարի տնտեսական երեւույթ» տնտեսության արագ թռիչքի համար՝ մինչեւ զարգացած երկրների մակարդակի: Երկրում զարգացած են էլեկտրոնիկայի արտադրությունը (ինչպես բազմաթիվ հայտնի եվրոպական, ամերիկյան եւ ճապոնական ընկերությունների, այնպես էլ սինգապուրյան), նավաշինությունը եւ ֆինանսական ծառայությունների ոլորտը: Ծավալուն հետազոտություններ են անցկացվում կենսատեխնոլոգիայի ոլորտում:

Լի Կուան Յուի կառավարության տնտեսական զարգացման ռազմավարությունը հիմնված էր Սինգապուրը Հարավարեւելյան Ասիայի ֆինանսական եւ առեւտրային կենտրոնի վերափոխելու, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրողներին ներգրավելու վրա: «Մենք ողջունում էինք յուրաքանչյուր ներդրողի… Մենք պարզապես մաշկից դուրս էինք գալիս, որպեսզի օգնենք նրան արտադրություն սկսել»,- գրել է Լի Կուան Յուն:

Անկախություն ձեռք բերելու ժամանակաշրջանում Սինգապուրը տառապում էր կոռուպցիայի բարձր մակարդակից: Լի Կուան Յուն այսպես է բնութագրել իրավիճակը. «Կոռուպցիան ասիական ապրելակերպի հատկանիշներից մեկն է համարվում: Մարդիկ բացահայտ կերպով ընդունում էին վարձատրություններ, դա նրանց կյանքի մի մասն էր»:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել