child-trafficking1in.am-ը գրում է.

Հանցավոր կազմակերպության անդամները, ովքեր երեխաների վաճառքով են զբաղվում, ձերբակալվել են Հունաստանի կենտրոնական Տրիկալա քաղաքում, հունական ոստիկանությանը հղում անելով՝ գրում է RIA Novosti-ն:

Կազմակերպության անդամներին ձերբակալել են նորածնի վաճառքի ժամանակ, որն այդ պահին 21 օրական է եղել և վաճառվել է 10 հազար դոլարով: Ձերբակալվածների թվում Հունաստանի չորս և Բուլղարիայի երեք քաղաքացիներ են, այդ թվում՝ նաև երեխայի մայրը:

«Ձերբակալվածները Հունաստանում յոթ տարվա ընթացքում 11 երեխա են վաճառել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նորածիններին վաճառել են անզավակ ընտանիքներին, որոնց համար իբրև փոխանակ մայրեր հիմնականում բուլղարուհիներն են հանդես եկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել