Imyerevan.com-ը գրում է.

Այսօր ամբողջ սոցիալական ցանցերը ողողված են նրա նկարներով: Մարդիկ արխիվներից պեղում-հանում են նրա հետ լուսանկարները և հպարտությամբ տեղադրում համացանցում՝ «Չեմպիոնի հետ» մակագրությամբ: Imyerevan.com-ը նույնպես որոշեց «լուսանկարվել» Արսեն Ջուլֆալակյանի հետ՝ հընթացս զրուցելով նրա կյանքի օրենքների մասին:

Ծանոթություններն ամեն տեղ կարևոր են: Անգամ՝ մեծ սպորտում: Անձնական կապերի շնորհիվ կարելի է սարեր շարժել: Չեմ թաքցնում՝ շատ դեպքերում իմ ազգանունն օգնել է ինձ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի սպորտային պատմության մեջ լուրջ ավանդույթների հետ ասոցացվող ազգանուն է: Հայրս՝ Լևոն Ջուլֆալակյանը, Աշխարհի և Օլիմպիական չեմպիոն է:

Չեմպիոնությունը ժառանգական գեն ունի, մնում է միայն զարգացնել այն: Եթե ճիշտ օգտագործես քեզ փոխանցված գենը, չեմպիոն կդառնաս ցանկացած բնագավառում՝ լինի դա բժշկություն, արվեստ, թե սպորտ:

Ես չեմ երազել դառնալ ըմբիշ: Սկզբում ուժերս փորձում էի բոլորովին այլ ասպարեզում: Ընդունվեցի ռոք-ջազ խմբակ, նույնիսկ մի երկու համերգի եմ մասնակցել, նաև մենահամերգ եմ ունեցել. Մայլք Ջեքսոնի երգերն էի երգում: Դրանից հետո մոտ 2 տարի դաշնամուրի խմբակ եմ հաճախել, անգամ անհատական համերգ եմ ունեցել: Այսօր կիթառ սովորելու ցանկություն ունեմ ու առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման կիրականացնեմ երազանքս: Նաև պետք է սովորեմ իսպաներեն, որ կիթառով իսպաներեն երգեր նվագեմ: Շատ եմ սիրում իսպանական մշակույթը:

Սիրում եմ նաև լատինաամերիկյան պարերը: Ուսանողական տարիներին համակուրսեցուս հետ լատինաամերիկյան պարերի խմբակ եմ հաճախել: Հիմա շատ լավ պարում եմ սալսա, ռումբա և բաչատա: Շատերը չեն պատկերացնում, որ ըմբիշը կարող է նաև լավ պարել: Իմ կարծիքով՝ ուժեղ մարզիկները կյանքում խոցելի ու նուրբ են: Ես ևս բացառություն չեմ: Ու իմ ամենախոցելի կետն 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել