Սուպերմարկետների կիսաֆաբրիկատներն ու աղցանները հաճախ անժամկետ ենArmnewsTV.am-ը գրում է.

Ընդմիջմանը կամ պարզապես շտապելիս ժամանակակից սուպերմարկետները թվում է, թե փրկություն են: Գրպանին հարմար, քիմքին էլ հաճելի` պատրաստի ճաշատեսակները և աղցանները լուրջ վտանգ կարող են լինել առողջության համար: Աղցանների վրա հաճախ մակնշված չէ դրա արտադրության ժամկետը, այնինչ պահպանման ժամկետը 24 ժամ է: Կարմիր, դեղին, կանաչ... Գույնզգույն և գրավիչ աղցանը պարզվում է` մի քանի օր սուպերմարկետում մնացած տարբեր աղցանների խառնուրդ է: Հաճախ աղցանների մեջ կծու են գցում, բայց բաղադրության բացակայության պատճառով գնորդը այդ մասին չի էլ իմանում` լեզուն ու ստամոքսն է այրում: Ռուսական վարենիկի, պելմենի... Տարատեսակ կիսաֆաբրիկատները աշխատող մարդկանց փրկում են քաղցից: Նախկինում դրանք արտադրում էին տեղական ընկերությունները` սպառողների շահերի պաշտպանները գոհ էին և որակից և համից: Բայց հիմա կիսաֆաբրիկատներ նաև ներմուծվում են մեծ ծավալներով: Սպառողների ազգային ասոցիացիան կիսաֆաբրիկատների ժամկետի և որակի խնդիրների վերաբերյալ նախատեսում է առաջարկների փաթեթ ներկայացնել կառավարությանը:

Տեսանյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել