Yerkir.am-ը գրում է․
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանը նշել էր, թե Հայաստանում հայտնվել է նոր աղանդ` «Նոր ուղի» անվամբ, որի ներկայացուցիչները մարդկանց դրդում են ինքնասպանության: Աղանդի պարագլուխներից մեկն էլ, ըստ Հովհաննիսյանի, «Պարիր, թե կարող ես» նախագծի մասնակից Մարի Հովհաննիսյանն է, ով փորձում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին ներգրավել աղանդի մեջ: Հովհաննիսյանը նշել էր նաև, թե Մարին մինչ այդ հայտարարել էր, որ Սևակն անձնական հակակրանք ունի իր հանդեպ, այդ պատճառով էլ իր անունը կապում է աղանդավորական ինչ-որ խմբի հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում Մարին նշեց, որ նախ` առաջին անգամ է լսում Սևակ Հովհաննիսյանի մասին, նրան անձամբ չի ճանաչում, երբևէ նրա հետ առնչություն չի ունեցել, ուստի չի կարող լավ կամ վատ վերաբերմունք ունենալ նրա հանդեպ:
«Եթե Սևակը համարձակություն է ունեցել ինձ նման բանում մեղադրելու և եթե իր գործում պրոֆեսիոնալ լիներ` անձամբ կճշտեր` տվյալ ինֆորմացիան համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:
Ովքե՞ր են այդ հայտնի մարդիկ, երգիչ-երգչուհիները, որոնց ես հավաքել եմ ինչ-որ աղանդի համար, չէ՞ որ նա պետք է փաստեր ներկայացնի մարդուն ինչ-որ բանում մեղադրելուց առաջ: Եթե չկա նման բան, ու մարդը համարձակվում է մեղադրանք հնչեցնել, ես այդ մարդուն կարող եմ բնութագրել մեկ բառով` անբարոյական»,-ասաց Մարին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



