Իրականում, որոշ այսպես կոչված տհաճ արարքներ այդքան էլ տհաճ չեն թվում, երբ մենք իրապես սիրում ենք մեկի: Ստորև ներկայացված կետերը կարող են տհաճություն առաջացնել, սակայն չափից ավելի վստահ եմ, որ շատերն են դրանք իրականացրել կյանքում: Բավականին զարմանալի է, բայց մարդիկ կատարել են և դեռ կկատարեն: Ինչո՞ւ: Դա պարզապես այն պատճառով, որ նրանք սիրում են միմյանց: Դու սիրում ես ինքդ քեզ և հենց դա էլ բացատրում է այն, թե ինչու ինքդ զզվանք չես զգում, երբ փորձում ես սեղմել քեզ գրգռող պզուկը: Մենք մարդկային արարածներ ենք, և ամենօրյա կարգ ու կանոնը մեզ սովորեցնում է հանդուրժել ինքներս մեզ և ուրիշներին: Ստորև թվարկել ենք 7 ամենատհաճ երևույթները, որոնք մարդիկ պատրաստ են անել իրենց կողակցի համար: Եկեք տեսնենք, թե ինչքան հեռու կարող է տանել մեզ սերը: Եվ արդյո՞ք դուք պատրաստ և պատրաստակամ կլինեք անել նշվածներից որևէ մեկը ձեր ամուսնու համար:
1. Տրորել ոտքերը
Թե կանայք և թե տղամարդիկ գտնում են, որ ոտքերը բավականին կողտոտ են դիպչելու համար: Մենք այժմ չենք էլ խոսում ոտքերի հանդեպ հատուկ պաշտամունք ունեցողների մասին, ովքեր կարող են ժամեր անցկացնել ինչ-որ մեկի ոտքերին դիպչելով: Սակայն, մենք պատրաստակամորեն մերսում ենք մեր զուգընկերոջ ոտքերը` իմանալով, որ դա կօգնի նրան լիցքաթափվել և ավելի կազդուրված զգալ:
2. Սեղմել պզուկները
Երբևէ Ձեր ամուսինը Ձեզ խնդրե՞լ է տեսնել, թե ինչ կա իր մեջքին: Եթե այո, ապա, որպես կանոն դա ավարտվում է նրանով, որ Դուք փորձում եք սեղմելով դուրս հանել այդ զզվելի թարախը: Յուրաքանչյուր կին զգայուն է, և պզուկ հեռացնելն ամենահաճելի երևույթը չէ, որ նա անում է: Բայց կնոջ համար անհնարին ոչինչ չկա, եթե նա խորապես սիրում է իր տղամարդուն
3. Դատարկել կատվի կղանքը
Դուք ատո՞ւմ եք կատուներին: Ինչ հոգ: Եթե Ձեր կինը հղի է, դուք կանեք հնարավոր ամեն բան նրան ավելի երջանկացնելու համար: Երեխայի սպասելը զույգերի համար ամենահրաշալի առիթն է: Եթե կատվի արտաթորանքի մասին հոգ տանելը մեծ գործ է և առաջացնում է խնդիրներ, ապա ի՞նչ կասեք Ձեր երեխայի արտաթորանքի և ործկումի մասին: Դուք իսկապես ցանկանում եք լինել լավ ամուսին և հայր, այնպես չէ՞: Այդ դեպքում, մինչ երեխայի ծնունդը, վարժվեք Ձեր կատվի փորձով: Փորձեք և սովորեք տանել կամ նույնիսկ սիրել այն երևույթները, որոնք Ձեզ համար չափազանց անտանելի են եղել: Այս ամենից հետո, Ձեր կինը հաջողությամբ անցնում է դժվարին պահերը: Գնահատեք դա, քանի որ նա ևս այդ ամենը անում է հանուն Ձեզ:
4. Մաքրել փսխումը
Մաքրել Ձեր փոքրիկի փսխումը այլ բան է: Բայց ի՞նչ կասեք նրան, երբ հարցը վերաբերվում է մոտավորապես ձեր տարիքի «փոքրիկին»: Սրանք տարբեր դեպքեր են: Կասկած չկա, որ այդ տհաճ զանգվածի մաքրումը զվարճալի չէ, բայց Դուք գիտակցում եք, որ երբ Ձեր ամուսինը հիվանդ է, Դուք նրան մոտ միակ մարդն եք, ով կարող է օգնել:
5. Մաքրել ատամները
Վերը նշված 4 երևույթների համեմատությամբ այս մեկը բավական լավ է հնչում: Եթե Ձեր ամուսինը դեռևս չի խնդրել տեսնել` արդյո՞ք ինչ-որ բան է խրված իր ատամի մեջ, ապա վստահեցնում են Ձեզ, դա շուտով տեղի կունենա: Բարեբախտաբար, զույգերից շատերը դրա մեջ սարսափելի ոչինչ չեն գտնում և հաճույքով հեռացնում են ամուսնու ատամների մեջ խրված մնացորդը:
6.Լոգասենյակը միասին օգտագործել
Խոսքը միասին լոգանք ընդունելու մասին չէ: Դա միանգամայն ռոմանտիկ է և կարող է ավելանալ պաշտելի երևույթներն ընդգրկող մեր ցուցակին: Խոսքը այն մասին է, որ Դուք լոգանք եք ընդունում, իսկ Ձեր ամուսինը միաժամանակ օգտվում է զուգարանից: Տղամարդիկ կարող են շատ ավելի նվազ զգայուն լինել նման հարցերում, մինչդեռ կանայք, հատկապես նրանք, ովքեր ինքնամփոփ են, դա սարսափելի տհաճ են համարում: Ընդունում եք դա թե ոչ, որոշ զույգեր հենց այդպես են վարվում:
7. «Ընդհանուր» զննում
Այս գործընթացը ներառում է Ձեր ամուսնու մարմնի վրա քոր առաջացնող և ցավող բծերի ուսումնասիրությունը: Սովերաբար, դա նրա մեջքին է լինում և նա ոչ մի կերպ չի կարող տեսնել և պատկելացնել խնդրի լուծումը: Բժշկի դեր կատարելն ինձ համար խնդիր չէ: Ես դա անում եմ ամուսնուս համար` իմանալով, որ եթե ինձ անհանգստացնող որևէ բան լինի, նա կանի նույնը` օգնելու համար: