Սիրիայում պայթեցված հայերի ցեղասպանության հուշահամալիր/եկեղեցու առաջին լուսանկարը։ Սխալ է ներկայացնել տվյալ գործողությունը որպես ԻԼԻՊ հերթական վայրագություն հաշվի առնելով վերջին օրերին հրապարակված բազմաթիվ փաստերը, որոնք ապացուցում են Թուրքիայի կողմից ԻԼԻՊ աջակցության փաստը, զինտեխնիկա ու սպառազինությունների մատակարարումը, ինչպես նաև այն փաստը, որ եկեղեցին պայթեցվել է հենց Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ Սերժ Սարգսյանի՝ Վատիկան կատարած այցից անմիջապես հետո։

Թուրքիայի կողմից մեսիջը մեզ դադարեցնելու ցեղասպանության ճանաչման գործընթացը աշխարհով մեկ մենք ստացանք, այն հստակ է։ Չափից շատ հստակ մեսիջին պետք է արձագանքնել որպես պետություն, որը հստակ գիտի ուր է գնում, շարունակել Թուրքիայի կատարած հանցանքի ճանաչման գործընթացը, որը ամենևին էլ անցյալի գործողության փաստում չէ, այլ ապագային ուղղված անխուսաթելի գործողություն, կամ ընդունել, որ Թուրքիայի վայրագության դեմ մենք ունակ չենք որևէ բան հակադարձել ու հոնգուր հոնգուր շարունակել լացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել