ՀՈԳՆԵԼ ԵՄ «Տուզիկ», նվնվացող, բողոքով, փնթփնթացող, վախեցող... «նյութերից» և այդպիսի բաներ գրող լրագրողներից: Չկան լրագրողներ, որ լավ ռիսկով, հավեսով մի նյութ գրեն.... ԴՈՒԽՈՎ:
Դուխով ասվածը այսօր նշանակում ա ցավոք... քրֆելը, հայհոյող աղջիկը... կամ որ մեկն ասենք գնա քարով մի դեպուտատի խփի, իսկ իրենք` հեռվից նկարեն, թե ի՞նչ կլինի: Այս էս ա այսօրվա «Էլիտնի» լրագրողը, կամ որ ինչ որ օլիգարխի «բկից կարա կախվի» և իրա ուզած հարցի պատասխանն իմանա:
Մի 15-20 տարի առաջ ինչ-որ պայթած, փչացած, կամ դեռ բեկորներ պահպանող լրատվամիջոցների կենդանի մնացած` դեռ չմեռած ներկայացուցիչները` Պառնասի բնակիչ, Աստվածների տեղ են դրել իրենք իրենց: Որոնց մեջ կան մարդիկ, որ հիմա 2 օր էլ չեն կարա ասուլիսների վազեն, /կմեռնեն/ բայց «նորերին» ստիպում են իրենց տեսնելուց «լրագրողական չեստ» տալ մի հատ:
Մեկ էլ խելքահան է անում այն փաստը, որ երևի թե ի ծնե ոչ կենսունակ, ֆիզիկապես չհասունացած մարդիկ, որ օրինակ` չեն կարող կյանքում բարձրանալ «գառաժի կռիշը», «ստոլբի վրա», կամ հոսանքի ենթակայանի վրա և այնտեղից լուսանկար անել.... քննադատում են Գագիկ Շամշյանի պես տղուն:
Թեկուզ ոչ լրագրողի, թեկուզ զուտ որպես տղայի, և թեկուզ որպես մարդ էակի, դուք պետք է խոնարհվեք Գագիկ Շամշյանի առաջ:
Ձեզ մնան միջազգային զերթ ու զիբիլները լրագրողական...: Մարդ եղեք:
Անգիր անելով, ամիս ամսաթիվ, կամ հոդվածի կետ հիշելով, կամ բառարանի բառ հիշելով` դուք մարդ չեք դառնա...