201492363547072885193005523g1in.am-ը գրում է․

Լոնդոնյան հայտնի դպրոցը 16-ամյա մուսուլման աշակերտուհուն արգելել է նիկաբ կրել և այդպիսով հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ գրում է The Independent-ը: Ինչպես հստակեցնում է թերթը, խոսքը կանանց Կեմդենյան դպրոցի մասին է, որը համարվում է երկրում 100 լավագույն ուսումնական հաստատություններից մեկը:

Աշակերտուհին այդ դպրոցն է հաճախում վերջին 5 տարիներին: Սակայն հետագա ուսուցումը մերժվել է, քանի դեռ նա չի դադարել նիկաբ կրել:

Ուսումնական հաստատության նման որոշումը բացասական արձագանք է առաջացրել: Ավելի քան 700 մարդ ստորագրել է «Դադարեցրե՛ք իսլամաֆոբիան» միջնորդագիրը, որում բողոք է արտահայտվում դպրոցի գործողությունների դեմ:

Միջնորդագրի հեղինակները նշել են, որ այս ամառ աշակերտուհուն թույլատրել են քննությունները հանձնել նիկաբով, և որ նախկին աշակերտուհիներն ունեցել են նման գլխաշոր կրելու հնարավորություն:

Դպրոցի ղեկավարությունը հրաժարվել է քննարկել կոնկրետ աշակերտուհիների հարցերը, սակայն ուշադրություն է հրավիրում արտաքին տեսքի վերաբերյալ ներքին կանոններին: «Ուսուցիչը պետք է տեսնի աշակերտի ողջ դեմքը»,- ընդգծել են ուսումնական հաստատությունում:

Դպրոցի հայտնի շրջանավարտներն են նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կինը՝ Սառան, դերասանուհի Էմմա Թոմփսոնը և Spice Girls-ի նախկին անդամ Ջերի Հոլիուելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել