Պետությունն առաջնորդվում է նպատակահարմարության սկզբունքով, ինչի անմիջական և առաջնային դրսևորումը բյուջեն լցնելն է: Բնականաբար, դա արվում է բնակչության հաշվին՝ պարտադրվող հարկերի և տուրքերի միջոցով:
Հասարակությունը նույնպես առաջնորդվում է նպատահարմարության սկզբունքով, ինչը դրսևորումն է հարկերից-տուրքերից խուսափելու ձևով: Բնականաբար, դա արվում է պետությանը գումար չվճարելու հաշվին:

Ե՛վ պետությունը, և՛ հասարակությունը ձգտում են նույն բանն անել, բայց մեղադրում են միմյանց այդ նույն բանն անելու մեջ: Տեսնես, ընդդիմությունը սրա լուծումն ունի՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել