Էս իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանի հիշատակը վառ պահելու հերթական դրսեւորումների՞ց ա, որ նրա եղբայրը` Վահրամը, արդեն մոտ մի տարի փտումա բանտում, Գուրգենի վառ հիշատակը պահելո՞վ ա, որ Վահրամին մեղադրում են սպանություն կատարելու մեջ ու նրա դեմ միակ ցուցմունք տվողը հայտնի Ֆրանգուլյանն ա:
Վաղը էս գործով դատական հերթական նիստն ա: Իսկ մենք խոսում ենք Գուրգենի հիշատակը չպղծելու, սաֆարովինն ազատ արձակել-չարձակելու ու արդարության մասի՞ն:

P.S. Այն սպանությունը, որը կատարելու մեջ մեղադրվում է Վահրամը, տեղի էր ունեցել Զաքյան փողոցում` Հունգարիայի հյուպատոսարանից մի քանի մետր հեռավորության վրա, համարյա այն նույն վայրում, որտեղ ՀՀԿ-ական թունդ հայրենասերները օրերս պոմիդորակռիվ էին խաղում:

Կից նյութ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել