Այ մարդ, էս վերջերս ինչ որ շատ եմ դրած վերլուծում-վերլուծում, բա ինչու սենց եղավ, բա ինչու ժողովրդի արդար պոռթկումը, որ կարողացավ պատերազմ անգամ հաղթել, այսպիսի անփառունակ վախճան է ապրում: Ինչի ի մեր մարդկանց գլուխներում, հատկապես երիտասարդության, սենց բառդակ տիրում: Ախր մենք ժամանակին աշխարհի ամենա կրթված ազգերից ենք եղել, ոնցա ստացվել որ մեր մեջ էսքան շատացել են հիմարները: Միևնույն է, որքան էլ փորձում եմ այլ պատճառներ գտնել, չի ստացվում: Ըստ իս, ամենաառանցքային խնդիրը, որից և բխում են բոլոր մնացածը` որևէ գաղափարախոսության բացակայությունն է: Գաղափարախոսություն, որն իր շուրջ ոչ միայն կմիավորեր ազգի մի ստվար զանգված իր շուրջը, այլև վստահելի առանցք կդառնար արժեհամակարգի պահպանման և օգտավետ տրանսֆորմացման համար:
Պապիկները ու տատիկները հավատում էին Լենին պապիկին, կոմունիզմին, լուսավոր ու երջանիկ աշխարհ ստեղծելուն, այդ պատճառով նրանց համար անհնար բան չկար` հաղթեցին ֆաշիստներին, հետամնաց ագրարային երկրից, դարձրեցին իրենց երկիրը ինդուստրիալ երկիր, ազգային մասշտաբով` արհեստավորների ու առևտրականների ժողովրդից, վերածվեցինք գիտնականների ու կառավարիչների, ինժեներների ու բժիշկների, դասատուների ու զինվորականների ժողովրդի:
Մեր ծնողների սերունդը, որն ի դեպ ամենակրդվածն էր աշխարհում, այնքան իդեալիստ էր, այնքան ուտոպիստական ու անկեղծ, որ կարողացան անել այն, ինչն անհնար էր թվում` քանդել աներեր թվացող երկիրը: Դա արեցին ակամա, չհասկանալով ու չպատկերացնելով իրական հետևանքը, բայց արեցին, իսկ գիտակցելով սխալը, ապրելով դառը հիասթափությունը, մեկ է, չկոտրվեցին մասսայական, այլ շարունակեցին պայքարել ու իրենց երեխաներին մեծացնել:
Հերթը հասավ մեզ ու ամեն ինչ չորացավ: Եթե մեր պապիկները հավատում էին Լենինին ու կոմունիզմին, իսկ ծնողները` լուսավոր ապագային կամ լուսավոր անցյալին, ապա մենք չենք հավատում ոչնչի: Ինչն էլ որ կա, կամ կեղծ է, կամ ցավոք, այնքան թույլ, որ չի կարողանում համախմբել իր շուրջ, կամ էլ ուղղակի կենտրոնացաց է մարմնի միջին հատվածում: Ինքներդ դատեք, ինչով է սահմանափակվում մեր սերունդի միջին ներկայացուցչի աշխարհայացքն ու մտահորիզոնը, ինչ է նրան մատուցվում…
Լենինին ու կոմունիզմին մթոմ փոխարինեցին Նժդեհով ու փողով, իդեալիզմը զանգվածային կերպով վերածվել է պրագմատիզմի, իսկ շատ հաճախ, նաև ցինիզմի, սովորում ենք` ոչ թե գիտելիք ստանալու ու մասնագետ դառնալու, այլ դիպլոմ ունենալու կամ փող աշխատելու համար, ստատուս ձեռք բերելու համար, արդարության ձգտումը վերածվել է էգոիզմի, արժանապատվությունը` շահաադիտության: Ու մենք, գիտնականների, ինժեներների, դասատուների ու զինվորականների ազգից վերածվում ենք խոպանչիների, միլիցեքի, պնակալեզների, պուտանկեքի ու անուղեղ զոմբիների ազգի: