Որտե՞ղ են հանգստացել հայաստանցիները և ովքե՞ր են եկել ՀայաստանPanarmenian.net-ը գրում է․

Բացի «ավանդական» վրացական ծովափերից այս տարի հայերը նախընտրել են հանգստանալ նաև Կրետե կղզում ու Բարսելոնայում

Որտե՞ղ են հանգստանում հայաստանցիները: Տարածված անեկդոտի համաձայն` հասարակ քաղաքացիները հանգստանում են Վրաստանում, միջինից բարձր եկամտի տեր մարդիկ` Անթալիայում ու Եգիպտոսում, իսկ ամենահարուստները` Հայաստանի հանգստյան տներում: Իհարկե, սա ընդամենը կատակ է, բայց է՞լ ինչ կատակ, որ կեսը ճիշտ չլինի:

PanARMENIAN.Net - Կատակի ճշմարտացիության աստիճանը պարզելու համար երևի թե կարիք կլինի բավական լուրջ սոցհարցում անցկացնել: Իսկ մինչ այդ PanARMENIAN.Net ը զրուցել է Երևանում գործող մի քանի տուրիստական գործակալության հետ` պարզելու այս ամռանը հայերի նախընտրած հիմնական ուղղությունները:

«Աստղաձոր» գործակալության տուրիզմի մենեջեր Սյուզաննա Հովսեփյանը, օրինակ, առանձնացրեց Կրետեն ու Բարսելոնան:

«Այս տարի այս ուղղություններով միանգամից 2 ընկերություն էր չվերթ իրականացնում: Մրցակցության արդյունքում տոմսերի գինը նվազել էր: Սա էլ լրացուցիչ հետաքրքրություն էր առաջացնում»,- նշեց նա` հավելելով, որ շատ են եղել նաև Եգիպտոսում հանգստացողները` չնայած շոգին:

Իսկ նախորդ տարի, օրինակ, ավելի շատ նախընտրել են հանգստանալ Բուլղարիայում, Կիպրոսում ու որքան էլ որ զարմանալի չլինի` Դուբայում (ամռան ամիսներին այնտեղ հանգստանալը, ճիշտ է, մատչելի է, սակայն շոգն է անտանելի):

Հանգստացողների գերակշիռ մասը նախընտրում է ծովափնյա հանգիստը: Փաթեթի ընտրության հարցում առաջինն ու ամենակարևորը մատչելիությունն է: Դրան հաջորդում է հյուրանոցի դիրքն ու ծովափին մոտ լինելը: Ի դեպ, հայերի համար կարևորների շարքում է նաև ափին ավազի առկայությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել