1in.am-ը գրում է․
Apple-ի նոր սմարթֆոնից օգտվող մի շարք մարդիկ թեմատիկ ֆորումներում գանգատվել են, որ իրենց նոր iPhone 6 Plus սմարթֆոնը թեքվում է տաբատի առջևի գրպանում՝ տևական ժամանակ նստած վիճակում գտնվելուց հետո: Այս մասին հայտնում է MacRumors տեխնոբլոգը: Սեպտեմբերի 9-ին ներկայացված սմարթֆոնը տարբերվում է 5.5 դյույմանոց էկրանով և 7.1 մմ հաստության կորպուսով: Apple-ը հատուկ ընդգծում է այն փաստը, որ իրեն հաջողվել է սմարթֆոնն ավելի բարակ դարձնել 7.6 մմ հաստությամբ կորպուսով iPhone 5S-ից: Թե որքանով է հավաստի սմարթֆոնի դեֆորմացման մասին տեղեկությունը՝ դեռևս հայտնի չէ:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1436370.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



