Բռնոցի-գզոցի

Այսօր պարզեցի, որ այս տարի սեպտեմբերի մեկը շաբաթ օր է ընկնում: Շնորհավորում եմ մեր բոլոր դպրոցականներին: Դա աննկարագրելի երջանկություն է երեխաների համար :Երբ դպրոցական էի, մի  անգամ այդպիսի նվեր ստացել եմ օրացույցից:

Ինչ մեղքս թաքցնեմ, մի քանի անգամ դպրոցական տարիներին մեծ երջանկություն եմ ապրել: Ուրախացել էինք, երբ երկրորդ դասարանում ձմռանը տղերքով դասարանի ջեռուցման խողովակները ծակել էինք  ու վթարի պատճառով մեզ ազատ էին արձակել : Երջանիկ էինք, երբ դասատուները հիվանդանում էին: Սպասում էինք երկար դասամիջոցին, որ աղջիկների հետ բռնոցի-գզոցի խաղաինք:

Ու իհարկե, ուրախությունս անսահման էր, երբ դպրոցը ավարտեցի:Դասարանցիներս գնացին վերջին զանգի խնջույքին ՛՛10 Բ՛՛ գոռալու, իսկ ես բակիս ընկերների հետ իջա Հրազդանի ձոր, մի լավ լողացանք, ու ծխեցինք… Արդեն մեծ էինք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել