Երեկ գնացի հորեղբորս տուն ու հորեղբորս խնդրեցի մանրամասներ պատմել պատերամզի տարիներից: Հորեղբայրս, որ եղել է Նոյեմբերյանի ինքնապաշպանության ղեկավարներից մեկը՝ «Մորուք» մականվամբ, գլխավորել է ադրբեջանական գյուղերի տեղահանմանն ու Ոսկեպարի կատաղի մարտերը: Երկու անգամ գերի է ընկել «Գորշ Գայլերին», մեկն էլ կամովի՝ 44 հոգու ազատման դիմաց:
Պատմում էր, որ պատերամզի ամբողջ ընթացքում 100-ավոր գերիներ ենք ունեցել ադրբեջանցի, բայց որևէ մեկի մազը չի ծռվել, որևէ մեկին չենք վնասել, բոլորին պահել ենք, հաց ենք տվել, Վրաստանի սահմանից ուղղարկել իրենց հայրենիք: Գերի էր նաև իրեց ղեկավարներից՝ գնդապետ Ռաշիդ Ուզուբեևը, բայց նրան ևս արժանապատիվ ձևով, ուղղարկեցինք իր հայրենիք: Իսկ դրանից մեկ ամիս հետո նրանք հարձակման անցան, բայց այդ մարդկանց շնորհիվ, որոնք գերի էին մեր մոտ, չկրակեցին Ոսկեպարի անզեն բնակչության վրա, Ոսկեպարի 13 դ-ի եկեղեցի Սուրբ Սարգսին ձեռք չտվեցին, հանեցին նրա մեջ տեղադրված ռուբերն ու գնացին: Եվ տարիներ հետո՝ 2002թ-ին Թբիլիսիում պատահաբար տեսա Ռաշիդին, նա վազեց, գրկեց ու արտասվեց, և ասաց՝ ձեր արածը երբեք չեմ մոռանա, հայ ժողովուրդը իմ թշնամին լինել չի կարող, մենք իշխանությունների խարդավանքների զոհ ենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել