Replik.am-ը գրում է.
Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, մինչև նոյեմբեր, Էբոլայով հիվանդների թիվը կարող է հասնել 20.000-ի, եթե վարակի վերահսկման ավելի կտրուկ քայլեր չձեռնարկվեն:
Նշվում է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կանխատեսմամբ, դա տեղի կունենա հիվանդներին չմեկուսացնելու հետևանքում: Նկատենք, որ այժմ Էբոլայից մահացածների թիվը հասել է 2,811-ի՝ Արևմտյան Աֆրիկայում:
Հավելենք նաև, որ ըստ գիտնականների, վարակի ավելի սուր տարածում պետք է ակնկալել Լիբերիայում՝ մոտ 10,000 հոգի, Սիեռա Լեոնեում՝ 5,000 և Գվինեայում՝ 6,000 հոգի:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=46150
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել