1in.am-ը գրում է.
Ամերիկյան բեռնատար Dragon տիեզերանավը միակցվել է Միջազգային տիեզերական կայանին: Միակցումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 14:52-ին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ SpaceX մասնավոր ընկերության մշակած Dragon-ը տիեզերք է դուրս բերվել սեպտեմբերի 21-ին Falcon-9 հրթիռակրով: Տիեզերանավում մոտ 2.5 տոննա սննդամթերք է գտնվում, ինչպես նաև գիտական փորձերի համար սարքավորումներ և նյութեր: Մանսավորապես, ՄՏԿ առաջին անգամ 3D տպիչ է առաքվել:
Ենթադրվում է, որ Dragon-ը Երկիր կվերադառնա հոկտեմբերի կեսերին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1436137.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել