Երևանի տոնավաճառների աշխատակիցները դեմ են շրջանառության հարկինArmnewsTV.am-ը գրում է.

Երևանի տոնավաճառների աշխատակիցները սեպտեմբերի 23-ի առավոտյան գործադուլ էին հայտարարել: Խնդիրը` հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններն են: Տոնավաճառի աշխատակիցները թողել էին իրենց վաճառակետերն ու հավաքվել կառավարության շենքի մոտ: Վաճառողները պահանջում են հաստատագրված հարկ մտցնել: Նրանք պնդում են, որ չեն կարող ներկայացնել այս օրենքով սահմանված փաստաթղթերը: 

Կառավարության ղեկավարը նրանցից մի քանիսի հետ հանդիպեց ու քննարկեց խնդիրը: Հովիկ Աբրահամյանը վաճառողներին հորդորեց իրենց առաջարկները գրավոր ներկայացնել Ֆինանսների նախարարությանը` դրանք քննարկելու համար: Վարչապետն ասաց, որ օրենքի փոփոխությամբ ավելի քան 10 մլրդ դրամ է պետբյուջեն կորցնում, քանի որ այսուհետև 3,5 տոկոսի փոխարեն վճարվելու է 1 տոկոս շրջանառության հարկ: Նա նշեց, որ կառավարությունն այդ քայլն արել է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն օգնելու համար:

Հանդիպումից հետո տոնավաճառի աշխատակիցները դուրս եկան ցուցարարների մոտ ու հայտնեցին վարչապետի առաջարկը: Մի մասի համար այն անընդունելի էր: Տոնավաճառի աշխատակիցների խումբը փակեց Տիգրան Մեծ պողոտայի սկզբնամասը: Ճանապարհը երթևեկելի դարձավ միայն ոստիկանության միջամտությունից հետո: Տոնավաճառի աշխատակիցները որոշել են վաճառակետեր չվերադառնալ, մինչև հարցը վերջնական լուծում ստանա:

Տեսանյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել