

Ես հիշում եմ, որ մրսում էի: Երկար էի մրսում: Սառը պատերը ավելի էին ճնշում մթնոլորը, առավել ընդգծելով բացակայությունդ: Բայց կայիր: Իսկ գուցե չես էլ եղել: Չգիտեմ: Գիտեմ, որ հիմա ամենաշատը մրսելով կուզեի քեզ տաքացնել: Կուզեի նստել կողքինդ՝ ոչինչ չասել ու վայելել երկնային լռությունդ: Մի լռություն, որն խոսքերից ավելի գեղեցիկ է հնչում: Կուզեի խախալ մատներիդ հետ ու շոյել ափերդ: Ինչպիսի՞ն են դրանք: Կուզեի մրսել և տաքանալ քեզ հետ ու միայն քեզնից ջերմություն խնդրել: Կուզեի պարզապես լինել: Իսկ հիմա չկամ ու դու չկաս: Չկաս ու ես էլ չկամ: Չկաս ու կասկածում եմ եղե՞լ ես, թե ոչ: Չկաս ու միայն ներսիս դատարկությունն է ինձ հուշում, որ չես լինելու...
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2012/09/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել