Civilnet.am-ը գրում է․
Քնի խանգարման այս տեսակները սարսափելի են, իսկ մի քանիսը կարող են մահացու լինել:
-
Պայթող գլխի սինդրոմ
Այս խանգարումից տառապող մարդիկ հաճախ արթնանում են քնելուց մեկ կամ երկու ժամ հետո՝ գլխում թվացյալ բարձր աղմուկից: Դա կարող է լինել թվացյալ ճիչ կամ մեկ այլ բարձր ձայն՝ մինչև ատրճանակի կրակոց, գիտնականները դեռ չեն հասկանում դրա իրական պատճառը: -
Քլայն-Լևին սինդրոմ
Այս հազվադեպ հանդիպող խանգարումով տառապողները կարող են օրվա մեջ քնել մոտ 20 ժամ: Այն կարող է տևել մի շաբաթից մինչև մեկ ամիս, և տեղի ունենալ տասնամյակը մեկ հաճախականությամբ: Դեղամիջոցը հայտնի չէ: -
Երազային կաթվածահար վիճակ
Սա տեղի է ունենում քնելու կամ արթնանալու պահին: Մարդը բացարձակապես չի կարողանում շարժվել, թեև որոշ առումով տեսնում ու հասկանում է, թե ինչ է կատարվում շուրջը: Երբեմն արթնանում են վախերը, և մարդը կարող է տեսիլքներ, ինչ-որ մեկի, կամ ինչ-որ բանի սպառնացող ներկայություն զգալ: Ամեն կերպ փորձելով շարժվել և չհասնելով հաջողության՝ մարդուն թվում է, թե ինչ-որ անտեսանելի ուժ գամել է իրեն անկողնուն, խեղդում է և այլն: -
Ճակատագրական ժառանգական անքնություն
Այս խիստ հազվադեպ անքնության տեսակը, ինչպես անվանումն է հուշում, ճակատագրական է: Այս հիվանդությամբ տառապողների համար մահը վրա է հասնում առաջին նախանշաններից 32 ամիս անց: Հիվանդության արդյունքում ուղեղի աֆերենտ գրգիռներն առաջացնում են ցնորք և շարժման ֆունկցիայի խանգարում: Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ