1in.am-ը գրում է․
Հավատացյալ թրքուհի դպրոցականները կկարողանան դպրոց հաճախել մուսուլմանական գլխաշոր-չարշաֆով: Համապատասխան որոշումն ընդունվել է երկուշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի մամուլին:
Չարշաֆ կրելու արգելքը հանվել է պետական կրթական հաստատությունների համար և վերաբերում է միայն միջնակարգ դպրոցներին: Երկրի փոխվարչապետ Բյուլենթ Արընջի խոսքով՝ մոտ ժամանակներս համապատասխան որոշումը պաշտոնապես ուժի մեջ կմտնի:
Թուրքիայի կրթության մասին օրենքում առանձին նշված են սովորողների և դասավանդողների արտաքին տեսքի վերաբերյալ պահանջները: Մասնավորապես, պահանջ կա, որ նրանք պետք է դասերին ներկայանան «չծածկված գլխով»: Այս ձևակերպումը, որն արտացոլում է աշխարհիկ հայացքներով շրջանակների և երկրի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի սկզբունքային դիրքորոշումը, հիմա հանված է տեքստից: