Ի՞նչ կարող է անել մեր հավաքականը Սերբիայի դեմ՝ առանց առաջատարների..Էս հարցի պատասխանը պարտավոր ա գտնել Շալանդը... Ինքս տարբերակներ ունեմ, մի շարք. Բայց չփորձեմ ասել, այլապես կընդունվի՝ որպես հավաքականի գլխավոր մարզչի խնդիրներին խառնվել ու նրան հուշել. Բայց մի բան վստահ կարող եմ ասել... Էն տղեքը, ովքեր էդ օրը խաղադաշտ են դուրս գալու, պարտավոր են խաղալ через не могу. ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՎԵԼ, խաղալ 300% նվիրվածությամբ. Վերջապես պետք ա ապացուցեն, որ իրենք էլ են ֆուտբոլիստ եւ ոչ թե պարզապես թիմի կազմը լրացնելու համար են կոչված. Սա շանս ա մյուս ֆուտբոլիստների համար, ովքեր բողոքում են, որ նստած են պահեստայինների նստարանին. Ապացուցե՛ք դե. Ժամանակն ա. Իսկ էն, որ արդեն ժամանակն ա նաեւ մի կողմ դնել անձնական ամբիցիաները, հավաքական հրավիրել ֆուտբոլիստների, ովքեր պետք են մեր ընտրանուն, դա անհերքելի փաստ ա. Ի վերջո, մտածել ա պետք հավաքականի մասին, կազմն ու պահեստայինների նստարանը երկարացնելու ու ուժեղացնելու մասին, այլ ոչ թե տարատեսակ ամբիցիաների պատճառով բարդացնել՝ առանց այն էլ ստեղծված բարդ իրավիճակը: Հույս ունեմ, որ հոկտեմբերի 11-ին մեր հավաքականի մյուս տղաները իսկապես կապացուցեն, որ հենց այնպես չեն հրավիրվում հավաքական՝ ուղղակի галочка ստանալու համար, որ հետո ընդամենը իրենց թոռներին ասեն, որ ես հավաքականի ֆուտբոլիստ եմ եղել. Բոլորս հավաքականի կողքին ենք, բոլորս սիրում ենք ու սպասում ենք նոր հաղթանակների!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/579557925500514
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել