1in.am-ը գրում է․
iCloud ամպային ծառայությունը կոտրած ցանցահենները խոստացել են ցուցադրել նաև Էմմա Ուոթսոնի բաց լուսանկարները՝ գրում է The Daily Star-ը: Դերասանուհուն նվիրված կայքում չարագործները հետհաշվարկ են սկսել և հայտարարել՝ «Էմմա, դու հաջորդն ես»:
Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին Ուոթսոնի ինտիմ լուսանկարները կհրապարակվեն հակառակ իր կամքի՝ նշում է պարբերականն ու հիշեցնում, որ արտահոսքը սկսվել է Ջենիֆեր Լոուրենսի և այլ աստղերի լուսանկարների հրապարակումից հետո: Այդ ժամանակ Ուոթսոնը խստորեն քննադատել էր կատարվածը:
Ուոթսոնի դեմ հարձակումը տեղի է ունենում ՄԱԿ-ում գենդերային հավասարությանը նվիրված նրա ելույթին զուգահեռ՝ նշում է թերթը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուոթսոնը միավորվել է HeForShe ակցիային:
Հաղորդվում է, որ դերասանուհի Էմբեր Հյորդը նույնպես դարձել է ցանցահենների զոհը, որոնք կոտրել էին հոլիվուդյան աստղի անձնական փաստաթղթերը: Հրապարակված մերկ լուսանկարներում Հյորդը ուղերձ է հղում իր փեսացու Ջոնի Դեպին:



