Hraparak.am-ը գրում է․

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանից երեկ հետաքրքրվեցինք Սյունիքում իր մարզպետ դառնալու հավանականության մասին: Նա սկզբում չցանկացավ պատասխանել, հետո, երբ հարցը ձեւակերպեցինք ավելի հայրենասիրական համատեքստում, հետաքրքրվելով, թե արդյոք ցանկություն ունի՞ ծառայել Սյունիքին, Ասրյանն ասաց. «Ուրեմն նախ ինչ վերաբերում է ցանկությանը, ես իմ ապրած 44 տարիների ընթացքում բազմիցս համոզվել եմ, որ եթե մարդը, մարդկային տեսակը ցանկություն չունի ծառայելու իր ժողովրդին, ուրեմն նա հոգեկան շեղումներ ունի, նա հոգեկան հիվանդ է: Տվյալ դեպքում ո՞նց կարող է Խաչիկ Ասրյան տեսակը ցանկություն չունենա ծառայելու իր ժողովրդին, առավել եւս սյունեցիներին, որի ծնունդն եմ ես»: Այնուհետեւ «Հայոց արծիվների» ղեկավարը նշեց, որ այս պահի դրությամբ որեւէ առաջարկ իրեն այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ կամ այդ թեմայով որեւէ քննարկում իր հետ չի եղել: Այսինքն, եթե լինի, չի՞ մերժի: Ասրյանը ժպտաց եւ հեռացավ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել