Այսօր, երբ ամբողջ հայությունը մի նոր Թեհլերյանի, Յանիկյանի և Մատարեանի կարիք ունի, երբ բոլորի հայացքները ուղղված են դեպի ազգայնականը՝ հակ ակտիվիստը բարձրաձայնում է իր թաքուն փափագի մասին. «պիտի վառել բոլոր ազգայնականներին, թողնել մեկին, այն էլ թանգարանում` ձևի համար..»: Ծանոթ տողեր են չէ՞: Հիշու՞մ եք ովքեր են այս տողերի հեղինակները:
Ասում է ոչ մի «զարգացած» երկրում ազգայնականները իշխանություն չունեն».. իսկ ո՞վ է ասել, որ հայ ազգայնականի նպատակը իշխանության գալն է: Ամենևին..
Զարգացած Եվրոպա ե՞ք օրինակ բերում: Եվրոպա, որը ծախվեց 30 արծաթով:
Հ.Գ. սա քաղաքականության հետ չխառնեք: Նպատակս ամենևին էլ ինչ-որ կուսակցության վրա «ցեխ նետելը» չէ: Ինքս չքաղաքականցված, չկուսակցականացված մարդ եմ, բայց սա արդեն դուրս է քաղաքականություն լինելուց. ազգային անվտանգության հարց է, երբ հայը ցանկանում է վառել հայ ազգայնականին…
դատեք ինքներդ.