Բաղադրությունը (6 հոգու համար)
սերուցք - 1 թեյի բաժակ
նարնջի կեղև քերած վիճակում - 2 ճաշի գդալ
նարնջի հյութ- 1 ճաշի գդալ
ձու -3 հատ
քացախ - 0.125 թեյի գդալ
մեղր - 2 ճաշի գդալ
դառը շոկոլադ - 240 գր
Պատրաստման եղանակը
Միջին արագությամբ հարեք սերուցքը և ավելացրեք նարնջի հյութը

Ապա ավելացրեք նարնջի քերած կեղևը և հարեք մինչև համասեռ, խիտ զանգված ստանալը


Առանձին ամանի մեջ լավ հարեք ձվի սպիտակուցը և քացախը, մինչև փրփուր ստանալը

Դանդաղ ավելացրեք մեղրը

Մեկ այլ ամանում էլ հալեցրեք շոկոլադը և դրան ավելացնելով ձվի դեղնուցները

Վերջում 3 ամանների պարունակությունները խառնեք իրար, դանդաղորեն խառնելով


և մեր մուսը պատրաստ է, բարի ախորժակ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



