Aravot.am-ը գրում է.
Տասնվեց ժամ ինքնաթիռում և տեսողական էֆեկտների վետերան Ռոջեր Կուպելյանը «Թումո» ստեղծարար կենտրոնում է՝ երկժամյա հանդիպմամբ: Նա կինոսիրողներին հայտնի է «Մատանիների տիրակալը» , Քլինթ Իսթվուդի «Մեր հայրերի դրոշները» ֆիլմերում կատարած աշխատանքներով, սակայն այսօրվա այցի նպատակն իր ընթացիկ աշխատանքը ներկայացնելն է: «Բյուզանդիայի արևելքը. պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» փաստագրական մինի-սերիալների շարքի ստեղծման մասին ոգևորված խոսելուց առաջ մասնագետը «Ցմահ մոլուցք» անունը կրող սլայդ-պատմության օգնությամբ հյուրերին ներկայացնում է իր կյանքը, որի շարունակությունը նորաստեղծ ֆիլմն է: Ռոջեր Կուպելյանը ծնվել ու կյանքի առաջին տասներկու տարիներն ապրել է Աֆրիկայի արևմուտքում ու հեքիաթների փոխարեն լսել է Վարդան Մամիկոնյանի մասին պատմությունները: Հենց սա էլ պատճառ է դարձել Ավարայրի ճակատամարտի մասին փաստագրական մինի-սերիալներ նկարահանելու համար. «Հայրս փոքր տարիքում սովորեցրեց ինձ «Հայ եմ ես, հայ եմ ես, քաջ Վարդանի թոռն եմ ես» հայտնի տողերը: Աֆրիկայում հայկական մշակույթի հետ առնչվելու միակ ճանապարհը հայոց պատմությունն ու հերոսներին իմանալն էր: Մենք անգամ չգիտեինք, որ Վարդանը նման տեսք ուներ, բայց նա այն հերոսն է, որի մասին լսելով մենք մեծացել ենք: Աշխարհում, որտեղ պետք է գտնես քո փրկությունը, կարևոր է գտնել հերոսների, որոնք քեզ ուժ կտան: Վարդան Մամիկոնյանը մեծ դեր ունի իմ կյանքում»:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ