1in.am-ը գրում է.
Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթահ աս-Սիսիին աջակցում են երկրի բնակիչների 82 տոկոսը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Աս-Սիսիի իշխանության գալու 100-րդ օրվա կապակցությամբ անցկացված հարցումը:
Հարցմանը 1.8 հազար մարդ է մասնակցել:
Հարցման մասնակիցների միայն 5 տոկոսն է դժգոհ պետության ղեկավարի գործունեությունից, իսկ ևս 13 տոկոսը որևէ կերպ չեն բնութագրել իրենց վերաբերմունքը նախագահի հանդեպ:
Նշենք, որ Աս-Սիսին մեծ ժողովրդականություն է վայելում տարեց բնակիչների շրջանում` սկսած 50 տարեկանից, 19-28 տարեկան երիտասարդությունը նրան ավելի քիչ է վստահում: Այսպես, երիտասարդների միայն 41 տոկոսն է անխոս աջակցում նախագահին, իսկ նրանց ծնողների` 72 տոկոսը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1435210.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել