GalaTV.am-ը գրում է.

Երկու արաբների միջև խոսակցությունն Վատիկանում անվտանգության կանոնների ուժեղացման առիթ է հանդիսացել,- գրում է Corriere della Sera-ի լրագրող Ֆլորենցա Սարզանինին:

Անվտանգության կանոնները ուժեղացվել են Ֆրանցիսկոս պապի հրապարակային ելույթից 3 օր առաջ, քանի որ զրույցում, որի ձայնագրությունը փոխանցվել է հետախուզության ուժերի կողմից, խոսվում է «Վատիկանում ցուցադրական ակցիայի մասին»: «Երկու արաբների զրույցում չափազանց անհանգստացնող բան չկա,- պարզաբանում է հոդվածի հեղինակը, սակայն լարվածությունը հասել է իր  գագաթնակետին և ԻԼԻՊ-ի կողմից ահաբեկչության սպառնալիքները սարսափ են ներշնչում, հատկապես ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության` Իրաքի քրդական ինքնավարության ուժերին զինելու որոշումից հետո»:

«Սուրբ Պետրոս հրապարակում հայտնվել են պահակախմբեր ու ոստիկաններ, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ»,- ասվում է հոդվածում:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել