Footballcity.am-ը գրում է․

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին,  Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի Մանչեսթեր Սիթի — Չելսի հանդիպման ժամանակ Ուգանդայում մահացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և Չելսիի երկրպագու Ֆահադ Մուսանան, հաղորդում է Sky Sports-ը:

24-ամյա Մուսանան կորցրել է գիտակցությունն այն պահին, երբ Ֆրենկ Լեմպարդը գրավել է իր նախկին թիմի դարպասը: Նրան փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:

Նշենք, որ Մուսանան կիրակի օրը մասնակցել է իր թիմի մարզումներին, այնուհետև դիտել Լեսթեր — Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումը: Նրա ընկերները տեղեկացնում են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել