Asekose.am-ը գրում է․
ՀՀ Անկախության օրը նշեցին նաև Բեռլինում։ Սեպտեմբերի 21-ին բեռլինյան համերգասրահում Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Հայաստանի Անկախության օրը գերմանական համերգասրահում թևածեց խաչատրյանական երաժշտությունը։ Գերմանիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ գերմանական կողմից հրավեր ստացել էր հենց սեպտեմբերի 21-ին համերգ ղեկավարելու համար։ Երեկոն նվիրված էր Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ անկախության տարեդարձին և հայկական մշակույթին։ Բեռլինի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց հայկական երաժշտությունը։ Ընդ որում, համերգի տեսագրությունը հոկտեմբերի վերջին կհեռարձակվի ամբողջ Գերմանիայում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ