Replik.am-ը գրում է․
Իտալական «Ռոման» մտադիր է պատժել ակումբի կիսապաշտպան Ալեսսանդրո Ֆլորենցիին Իտալիայի առաջնության երրորդ տորում «Կալյարիի» դեմ խաղում (2:0) ոչ պարտադիր դեղին քարտ ստանալու համար:
Կիսպաշտպանը դեղին քարտ ստացավ հանդիպման 82-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դառնալուց հետո վազեց տրիբունա իր տատիկի հետ գոլը տոնելու համար: Ինչպես ավելի ուշ պարզաբանել է Ֆլորենցին, տատիկն առաջին անգամ էր մարզադաշտ եկել թոռնիկի խաղը տեսնելու համար:
«Նա ուրախ կլինի վճարել այդ տուգանքը: Հիանալի էր տեսնել, թե ինչպես է նրա տատիկն ուրախանում: Սիրում եմ այդպիսի պահեր»,-ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=46108
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել