Panorama.am-ը գրում է․
«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի վեցերորդ մրցույթ-փառատոնի նախընտրական մարզային փուլն իրականացվել է հունիսի 25-ից հուլիսի 25-ը մարզերում: Այնուհետև, փառատոնի ընտրական փուլ անցած մասնա-կիցները սեպտեմբերի 26-ին և 27-ին կմրցեն Հովհաննես Թումանյանի թանգարանում, որտեղ և սեպտեմբերի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Փառատոնին առանց տարիքային սահմանափակման մասնակցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվում են բացառապես բարբառներով: Նախապատվությունը տրվում է ավանդական ժողովրդական հեքիաթին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/culture/2014/09/22/festival/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել