Armlur.am-ը գրում է․
Վերջերս երգիչ Թաթուլ Ավոյանը տոնեց իր ծննդյան 50-ամյակը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա անդրադարձավ իր ծննդյան տոնակատարության մանրամասներին, ինչպես նաեւ խոսեց իր սիրելի երաժշտական ոճի` «ռաբիս»-ի մասին:
-Օգոստոսի 22-ին տոնեցիք Ձեր 50-ամյակը: Հայտնիներից ովքե՞ր էին եկել Ձեզ շնորհավորելու: Դե որ հայտնի ենք, դա փաստ է, որ երգիչ ընկերներ շատ ունեմ, դա էլ է փաստ, որ քեֆ ու ուրախությունների անհերքելի առաջամարտիկներ ենք, այդ մասին բոլորը կվկայեն, բայց այս անգամ այլ կերպ եղավ: Ընտանիքիս անդամները Հայաստանում չեն, ԱՄՆ-ում են գտնվում, իսկ առանց իրենց քեֆ ու ուրախության հավես չունեմ: Համ էլ շոգ օր էր, ընկերներիս ասեցի` «շորտիկ» ու «տապչկա» վերցնեն գան` «բասեինում» հովանանք: Ես անմիջական մարդ եմ, էլի, սիրում եմ տենց բաներ:
-Ձեր նախընտրած երաժշտական ոճը շատերն են քննադատում: Ասում են, որ մեր հազարամյա մշակույթին հարիր չէ նման երգեր տարածելը: «Ռաբիս»-ը նույնացնում են թուրքական ու արաբական երաժշտության հետ: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Լավ են անում քննադատում են, թող քննադատեն, ինչ ուզում են թող անեն: Համ էլ ճիշտ են անում: Դե իրենք քաղաքակիրթ, ինտելիգենտ մարդիկ են, հո հասարակ մահկանացուներ չե՞ն: Մենք եթե անճաշակ ենք ու տարածում ենք անորակ երաժշտություն, հո ժողովուրդն էլ այդպիսին չէ՞: Տեսե՞լ եք որեւէ հայկական հարսանիք, որտեղ չհնչեն մեր երգած «անճաշակ» երգերը: Հաստատ տեսած չեք լինի: Մենք կարգին գործ ենք անում ու հա էլ կանենք:
-Ի՞նչը կստիպի Ձեզ այլեւս չերգել: -Ես կարգին նամուս ու թասիբ ունեցող մարդ եմ, կարող եք չկասկածել: Երգն իմ տարերքն ա, ես սիրում եմ մարդկանց ուրախացնել: Հաճելի է, երբ հարսանիքները կամ այլ ուրախ առիթները դու քո երգածով ծաղկեցնում ես, համ ու հոտ ես տալիս: Բայց դե ի՞նչ ասեմ: Եթե ժողովուրդը էլ չուզենա մեզ լսել, այ էդ օրից նամուսս կքաշեմ ինձ ու էլ չեմ երգի: Բայց տենց բան չի լինի, մենք հեչ էլ արաբական ու թուրքական երգեր չենք երգում, մենք տնավարի ու հայեցի ուրախացնում ենք մեր ազգին, ազգս է դրա վկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



