Մի քանի րոպեից կսկսվի տիտանների խաղը՝ Ռուսաստան-Հայաստան: Սա այն դեպքն է, որ ես ուրախ եմ, որ Ռուսատանն է սպիտակներով սկսում խաղը: Եկեք նայենք:
Կրամնիկ - Արոնյան
Աշխարհի երկու ուժեղագույնների բախումը, որտեղ Արոնյանի համար սև թե սպիտակ, բան չի փոխում: Հավանաբար կավարտվի ոչ-ոքի: Վտանգը՝ Կրամնիկը նորույթ կիրառի, իսկ ինքը դրա վարպետն է: Հնարավոր սկզբնախաղ՝ Բեռլինի պաշտպանությունը /որը Կրամնիկը խաղում է ոչ-ոքիի համար, իսկ Արոնյանը, հաղթելու, թեպետ կավարտվի ոչ-ոքի/: Ռույ-լոպեզ Արոնյանի սիրած խաղն է սևերով, որն, ինչպես ինքն է ասում, խաղում է ոչ-ոքու համար, թեպետ ինքը դրա լավագույն էքսպերտներից է, արդյունքը՝ էլի ոչ-ոքի: Կատալան - Կրամնիկը սրա էքսպերտն է, ու եթե Արոնյանը մտնի այս ջրերը, ուրեմն ցանկանում է հաղթել: Լավ տեսնենք:
Մովսիսյան - Գրիշչուկ
Գրիշչուկն այդ օլիմպիադային ուղղղակի փայլում է, ու Ռուսաստանի միավոր ապահովողն է: Իսկ Մովսիսյանը նոր-նոր է իր խաղը գտնում: Դրա համար էլ լավ է, որ մենք երկրորդ խաղատախտակին սկսում ենք սպիտակներով: Այս խաղատախտակը լինելու է ամենալարվածն ու որոշիչը: Գրիշչուկն ու Մովսիսյանը հանդիպել են 2 անգամ, 2-ն էլ ոչ-ոքի արդյունքով: Մովսիսյանը պետք է հանգիստ խաղա՝ թողնելով Գրիշչուկն իր բնավորության համաձայն մտնի մութ ջրերը, ինչը Գրիշչուկը շատ է սիրում:
Կարյակին - Հակոբյան
Երիտասարդությունն ընդդեմ փորձառության: Հակոբյանի խաղերն իմանալով, նա շանս ունի միավոր կորզելու: Նա բազմիցս ցուցադրել է այնպիսի փորձառություն, որին երիտասարդ հզոր խաղացողները ծանոթ չեն: Նրանք հանդիպել են 5 անգամ՝ 3 ոչ-ոքի և մեկական հաղթանակներ: Հակոբյանն ամեն դեպքում կխաղա ոչ-ոքու համար:
Գաբի - Յակովենկո:
Յակովենկոն, Գրիշչուկի նման, ապահովել է Ռուսաստանի հիմնական միավորները և լավ մարզավիճակում է: Այժ նա Եվրոպայի գործող չեմպիոնն է: Եթե մյուս երեք խաղերում ակնկալում եմ ոչ-ոքի, ապա այս դեպքում ակնկալում եմ Գաբիի կողմից ջախջախիչ /թեպետ ծանր/ հաղթանակ: Մերոնք Յակովենկոյի խաղին շատ լավ են ծանոթ: Իսկ Գաբին վերլուծող շախմատիստ է: Ինձ թվում է հանգստյան օրերին նա ուսումնասիրում էր Յակովենկոյի խաղը և գտնում թույլ կողմերը: Գաբիի կողմից ակնկալում եմ նորույթ և գեղեցիկ խաղ:
Հաջողություն եմ մաղթում տղեքրին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել