Guardian. Նոր իմպլանտ, որը զգուշացնում է սրտի ինֆարկտի մասինAroxj.am-ը գրում է․

Հիվանդ օրգանիզմում առաջին անգամ տեղադրվել է սարք, որն ի վիճակի է, այսպես ասած,  կռահել սրտի ինֆարկտի մասին նույնիսկ մինչև առաջին նախանշանները:  Փորձարկումն արվել է Եվրոպայում: Փոքրիկ սարքը հասկանում է սրտի անբավարար արյան շրջանառությունը և զգուշացնում հիվանդին ակուստիկ և վիզուալ կերպով: Սարքը կոչվում է Guardian, այն տեղադրվում է կրծքավանդակի շրջանում և ամրացվում սրտին բարակ լարերով: Իմպլանտը զգում է սրտի արյան շրջանառության անբավարարությունը և զգուշացնում է հիվանդին ակուստիկ կերպով: Սրտի պսակաձև խցանված անոթները ճիշտ ժամանակին հնարավոր է բացել սրտի լաբորատորիայում՝ այդպիսով կանխելով ինֆարկտը: Սարքի պատրաստմանը մասնակցած մասնագետները նշում են, որ իրենց նպատակը ինֆարկտի  առաջին ախտանշանների և բժշկական միջամտության միջև ընկած ժամանակահատվածը կրճատելն է, որպեսզի օգնությունը ցուցաբերվի ճիշտ ժամանակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել