Tert.am-ը գրում է․
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ ողջունելի է փաստը, որ Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրները ուղղորդվում են դեպի իրավական դաշտ, բայց այսօր հայությունը դրան դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ:
«Իրավական հիմունքները, մոտեցումները ամենաճիշտն են: Մենք միշտ ասում ենք, որ գերմանացիները ընդունեցին հրեաների Հոլոքոստը, բայց մոռանում ենք, որ տեղի ունեցավ դատավարություն: Բայց ինչքանով ենք մենք պատրաստ բոլոր հարցերը տանել իրավական դաշտ, որովհետև իրավական հարթության մեջ դու պետք է պատրաստ լինես ներկայացնել քո բոլոր հիմնավորումները և ընդունել դատարանի որոշումը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել էր, որ պետք է դիմեն Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի կաթողիկոսարանը և կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով:
Ռուբեն Բաբայանն ընդգծեց, որ մինչ դատարան մտնելը անելիքները շատ են և պետք է լրջորեն հարցին վերաբերվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



